«Վայլդբերրիզ»-ով առավոտից չեն կարողանում պատվերներ կատարել
«Վայլդբերրիզ»-ով առավոտից չեն կարողանում պատվերներ կատարել
Hraparak.am-ը գրում է․ Այսօր առավոտից «Վայլդբերրիզ» հավելվածի ռուսական հասցեով ՀՀ-ից չեն կարողանում պատվերներ կատարել։
Այս մասին գրառումներ են կատարվել սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ մեր հարցին` կարողանո՞ւմ են մատչելի տարբերակով կրկին գնումներ կատարել, մի քանի անձ տվեց բացասական պատասխան։
Նշենք, որ այս ամենը սկսվեց առևտրականների բողոքի ակցիայից հետո։
«Վայլդբերրիզ»-ը մի քանի ժամ անց արձագանքել էր ռուսական հասցեով պատվիրելու հարցին` նշելով, թե վերացրել է տեխնիկական խնդիրը, որի պատճառով Հայաստանի տարածքում ապրանքների մի մասը վաճառվում էր ռուսական հավելվածում առկա ցածր գնով։