ԱշխարհՇոու-բիզնես

Քիմ Քարդաշյանը կոչ է արել Բայդենին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Քիմ Քարդաշյանը կոչ է արել Բայդենին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հույս հայտնելով, որ նա կկանխի ևս մեկ Հայոց ցեղասպանություն` պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի դեմ։

Քիմ Քարդաշյանը Rolling Stone պարբերականում հոդված է հրապարակել, որում մասնավորապես նշված է․

«Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք, և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին։

Ամբողջ աշխարհում կառավարությունների լռությունը միայն թեժացնում է իրավիճակը։ Խնդրում եմ ձեզ դադարեցնել օգնությունն Ադրբեջանին և բոյկոտել այդ երկրում տեղի ունեցող միջազգային միջոցառումները։

Ամեն անցնող օրվա հետ ավելի շատ կյանքեր են վտանգի տակ դրվում։ Ամերիկյան հարկատուների դոլարներն այժմ հեշտացնում են այս վարքագիծը՝ օտարերկրյա օգնություն տրամադրելով նավթով հարուստ երկրին:

Որպես քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում առաջնորդներին, ինչպիսիք են նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինկենը և նրանց գործընկերները, որպեսզի անհապաղ դիրքորոշում ցուցաբերեն: Նրանք պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ առանց նախապայմանների բացելու միջանցքը»,- նշել է Քարդաշյանը:

Կիսվել