Մամուլ

Խոշոր ավտովթար Բաղրամյան պողոտայում․ 19-ամյա վարորդը գոլդ համարանիշներով Mercedes-ով բախվել է կայանված Toyota-ին․ վիրավորների մեջ կա հղի

Խոշոր ավտովթար Բաղրամյան պողոտայում․ 19-ամյա վարորդը գոլդ համարանիշներով Mercedes-ով բախվել է կայանված Toyota-ին․ վիրավորների մեջ կա հղի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Mercedes AMG GT մակնիշի 55 HS 555 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 47-ամյա Մարտիրոս Մադոյանին պատկանող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի մեջ գտնվող 2 քաղաքացի, որոնցից մեկը հղի, տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Կիսվել