Անհնար է դարձել սնունդ հայթայթելը. խնդրում եմ օգնեք կերակրել երեխաներիս
Անհնար է դարձել սնունդ հայթայթելը. խնդրում եմ օգնեք կերակրել երեխաներիս
Արցախի բնակչուհի Ռուզաննա Տոնյանը խնդրանքով դիմել է բոլորին՝ օգնել կերակրել երեխաներին։Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Սիրելի հայրենակիցներ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ, ամբողջ աշխարհ։
Ես ունեմ հինգ անչափահաս երեխաներ, որոնցից երկուսը հաշմանդամ են, ապրում եմ Ստեփանակերտում այլևս անհնար է դարձել սնունդ հայթայթելը, բալիկներս մատնվել են սովի նրանց կյանքին վտանգ է սպառնում։
Խնդրում եմ Ձեզ օգնել կերակրելու բալիկներիս այլևս ի վիճակի չեմ նայելու նրանց քաղցած աչքերին։
Ապրում եմ հանուն բալիկներիս պայքարում եմ այս Սուրբ հողի համար։