Մամուլ

Երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից․ վիճակը ծանր է

Երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից․ վիճակը ծանր է

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Սուրբ Աստվածամայր ԲԿ ֆեյսբուքյան էջից։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխա:

Փոքրիկի մոտ առկա են տարբեր վնասվածքներ, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետներն անում են ամեն հնարավորը՝ երեխայի կյանքը փրկելու համար:

Կիսվել