Ադրբեջանցի ֆուտբոլիստը Հայաստան է ժամանել և խոստացել գոլ խփելու դեպքում տոնել զինվորական ողջույնով
Ադրբեջանցի ֆուտբոլիստը Հայաստան է ժամանել և խոստացել գոլ խփելու դեպքում տոնել զինվորական ողջույնով
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է ալբանական «Էգնատիա» թիմի հետ։
Ալբանական «Էգնատիա» ակումբի նորեկ, ադրբեջանցի ֆուտբոլիստ Վուսալ Իսկենդերլին ժամանել է Երևան, որտեղ վաղը կանցկացնի հանդիպումը «Արարատ-Արմենիայի» հետ։
27-ամյա կիսապաշտպանն, ով նախկինում հանդես է եկել ադրբեջանական այլ ակումբներում, նշել է, որ եթե խաղադաշտ մտնի և կարողանա գոլ խփել, գոլը կնշի զինվորական ողջույնով։
«Արարատ-Արմենիա» – «Էգնատիա» խաղը կայանալու է հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի մարզադաշտում։