Ողբերգական դեպք Երևանում․ կառուցվող էլիտար շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի
Ողբերգական դեպք Երևանում․ կառուցվող էլիտար շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գրիբոյեդով 49 հասցում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակ, որտեղ նկուղային հարկում հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էմմա Արշակյանի գլխավորությամբ։
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Հրաչիկ Համբարձումյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՕՐԴ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ում։