«1300-ից ավելի ուսուցիչներ օգոստոսի 20-ից այլևս չեն կարող աշխատել դպրոցներում»
«1300-ից ավելի ուսուցիչներ օգոստոսի 20-ից այլևս չեն կարող աշխատել դպրոցներում»
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացնում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու նախագիծը:
Նրա խոսքով՝ 12 տարի առաջ ուսուցիչների համար օրենքով սահմանվել է պահանջ, որպեսզի վերջիններն ունենան պարտադիր բարձրագույն կրթություն ու տրվել ժամանակ՝ այն ձեռք բերելու համար.
«Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս կան 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն ու շարունակում են աշխատել:
Այս անձինք օգոստոսի 20-ից սկսած՝ այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում:
Նրանց հնարավորություն ենք ընձեռել մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին. եթե հավաքեն 60 տոկոս և ավելի միավոր, կտրվի հնարավորություն՝ գործունեությունը շարունակելու»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ օրենսդրական կարգավորման հրատապության խնդիր կա՝ այս հնարավորությունն ընձեռելու համար: