Մամուլ

Գեղարդի վանքում էինք, մեր շնորհակալությունը հայտնելու․ Աստղ Գալեյան

Գեղարդի վանքում էինք, մեր շնորհակալությունը հայտնելու․ Աստղ Գալեյան

Զոհված Մխիթար Գալեյանի մայրը` Աստղ Գալեյանը, մեկ տարեկան որդու հետ այցելել է Գեղարդի վանք։

Այս մասին հայտնել է նա` հրապարակելով Գեղարդի վանքից լուսանկարներ.

«Չգիտեմ նկատել եք Գեղարդի վանքում այս զույգ խաչքարերը, ասում են այն նպատակի խաչքարեր են, ու ես համոզվեցի։ Այսօր ես կարևոր «Նպատակիս» հետ միասին Գեղարդում էինք, մեր շնորհակալությունը հայտնելու իմ երրորդ գանձին ինձ պարգևելու համար։

Հիմա էլ խնդրեցի,որ իմ գանձս երկար ապրի, Սիմոն ծերունի դառնա։ Հավատքով գնացեք այս զույգ խաչքարերի մոտ»։

Նշենք, որ նա մեկ տարի է առաջ է տղա ունեցել, որին անվանել են զոհված որդու անունով։

astgh galeyan gehard
Կիսվել