«Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը և էսկալացիայի տանել պրոցեսները». Փաշինյան
«Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը և էսկալացիայի տանել պրոցեսները». Փաշինյան
ՀՀ վարչապետն ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում արձագանքել է Ադրբեջանի նախագահի նախօրեի ելույթին: «Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը. սադրանքի նպատակն է՝ իրադրության էսկալացիայի տանել պրոցեսները:
Մենք հանգիստ, մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ»,- ասել է Փաշինյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ Սյունիքի հատվածում ադրբեջանական զորքն այժմ ՀՀ ինքնիշխան տարածքում է, Փաշինյանն արձագանքեց.
«Այդ պրոբլեմատիկ հատվածը, որտեղ իրենք գտնվում էին, մեր գնահատմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքում, նախկին իմ արած հայտարարությամբ այն 5 կիլոմետրից ավելի էր պրոբլեմատիկ հատված, հիմա այդ 5 կիլոմետրը դարձել է 3,6:
Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են, եւ տեղակայվել են որոշակի հեռավորության վրա: Մենք հույս ունենք նաեւ, որ մնացած 3,6 կիլոմետր հատվածները կճշգրտվի, եւ թեման կամփոփվի: Մյուս կողմից էլ մինչեւ դա տեղի չունենա, չենք կարող ասել, որ դա տեղի է ունեցել»:
Տեսանյութը ստորև