Աշխարհ

«Մի օր նրանք կարթնանան ու իրենց գլխավերևում կտեսնեն Ադրբեջանի դրոշը»․ Ալիև

«Մի օր նրանք կարթնանան ու իրենց գլխավերևում կտեսնեն Ադրբեջանի դրոշը»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով հայտարարում է խաղաղության պատրաստակամության մասին, շարունակում է սպառնալ Հայաստանին։

«Հայերը պետք է լավ մտածեն։ Մի օր նրանք կարող են արթնանալ ու իրենց գլխավերեւում տեսնել Ադրբեջանի դրոշը»,- ասել է նա։

Ալիևի հայտարարությունն, ի դեպ, հիշեցնում է իր «մեծ եղբոր»՝ Էրդողանի վերջին սպառնալիքները Հունաստանի դեմ, երբ Թուրքիայի նախագահը զգուշացրեց՝ «մենք կարող ենք հանկարծակի ներս մտնել գիշերը»։ 

Սակայն Թուրքիան հրաժարվեց իր գաղափարից՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողմից Հունաստանին ցուցաբերված ընդհանուր աջակցության շնորհիվ։ 

Մյուս կողմից, Բաքվի բռնապետը տեսնում է իր գործողությունների անպատժելիությունը, հետևաբար շարունակում է ուժ և սպառնալիքներ կիրառել։

Կիսվել էջում