Մամուլ

«Նոր Զովքը» 4.1 մլրդ չվճարված հարկային պարտավորությունից 2 մլրդ դրամն արդեն մարել է

«Նոր Զովքը» 4.1 մլրդ չվճարված հարկային պարտավորությունից 2 մլրդ դրամն արդեն մարել է

Radar Armenia-ի տեղեկություններով` «Նոր Զովք» ՍՊԸ-ն սահմանված 4.1 մլրդ չվճարված հարկային պարտավորությունից 2 մլրդ դրամն արդեն մարել է:

Նախաքննությունը շարունակվում է, նշանակված է վերստուգում։

Հիշեցնենք, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ծավալուն նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը և երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցոցաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։

Կիսվել