ՄամուլՏեսանյութ

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում գործող կվադրոպարկում․ 25-ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել է

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում գործող կվադրոպարկում․ 25-ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 14․10-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ աղջիկ։

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 25-ամյա Լուսինե Ղուկասյանն է, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները պարզել են, որ ժամը 13․30-ի սահմաններում Կոտայքի մարզի Հացավան գյուղում՝ որպես կվադրոպարկ օգտագործվող տարածքում ( այնտեղ հիմնականում կատարվում են մրցումներ, այդ թվում՝ սիրողական), Լ․Ղուկասյանը անզգուշաբար մոտոցիկլից վայր է ընկել և ստացել վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել