Մամուլ

Վայոց ձորում 39-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է կնոջը ու երեխային

Վայոց ձորում 39-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է կնոջը ու երեխային

Հունվարի 24-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել Ելփին գյուղի 36-ամյա մի բնակչուհի:

Նա հայտնել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ամուսինը բռունցքով հարվածներ է հասցրել իրեն, այնուհետև բռունցքով խփել է 17-ամյա դստեր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ:

39-ամյա տղամարդը նաև սպառնացել է, թե կսպանի կնոջը, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից ննջասենյակում մեկ անգամ կրակել է:

39-ամյա տղամարդը ժամը 22.00-ին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Նրա նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 20-օրյա ժամկետով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Կիսվել