ՄամուլՏեսանյութ

«Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ». Փաշինյանը՝ Պուտինին

«Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ». Փաշինյանը՝ Պուտինին

Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:

«Այս պահին գլխավոր և ամենահրատապ հարցը Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամն է: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է՝ Լաչինի միջանցքը փակ է:

Հիշեցնեմ՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Հիմա ստացվում է՝ միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է քննարկել իրավիճակը:

Տեսանյութը ստորև

Կիսվել