Մամուլ

Երևանից 20 կմ հարավ երկրաշարժ է գրանցվել․ այն 2 բալ ուժգնությամբ զգացվել է մայրաքաղաքում

Երևանից 20 կմ հարավ երկրաշարժ է գրանցվել․ այն 2 բալ ուժգնությամբ զգացվել է մայրաքաղաքում

Դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 00:14-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 11-ին ժամը 20:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.00⁰ և արևելյան երկայնության 44.50⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Երևան քաղաքից 20 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ։

Կիսվել