Բելառուսը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ
Բելառուսը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ
Բելառուսի տարածքից հարձակման սպառնալիքը մեծանում է, հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ինչպես նշել են Գլխավոր շտաբում, ներխուժման թիրախը չի կարող լինել Կիևը։
«Հարձակման ուղղությունը կարող է փոխվել բելառուսա-ուկրաինական սահմանի արևմուտք՝ գործընկեր երկրներից Ուկրաինային զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու հիմնական նյութատեխնիկական զարկերակները կտրելու համար», – ասել է գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը։
Նաև, նրա խոսքով, բելառուսական զորքերը տեղակայում են իրենց ավիացիոն ստորաբաժանումները և զինված ուժերի այլ ստորաբաժանումներ, Բելառուսի տարածքում թաքնված մոբիլիզացիայի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: