Աշխարհ

Պիեր Նարցիսին հուղարկավորել են Կամերունում՝ հոր կողքին

Պիեր Նարցիսին հուղարկավորել են Կամերունում՝ հոր կողքին

Երգիչ Պիեռ Նարցիսին հուղարկավորել են Կամերունի Բոնամատեկե գյուղում, հայտնում է տելեգրամյան ալիքները։

Արարողության ընթացքում հրաժեշտ են տվել երաժիշտին՝ նշելով, որ նա իր ստեղծագործության միջոցով միավորում էր երկրներ ու ժողովուրդներ։

Պիեր Նարցիսին հողին են հանձնել ընտանեկան դամբարանում՝ հոր ու տատիկի կողքին, ինչպես ցանկացել էր երաժիշտի մայրը։ Նրա նախկին կինը՝ Վալերիա Կալարեւան, դեմ էր երգչին Կամերունում հուղարկավորելուն, սակայն ստիպված է եղել հաշտվել հարազատների կամքի հետ։

pier narcis kin

Նշենք, որ հայտնի ռուս երգիչ, «Я шоколадный заяц» հիթի կատարող Պիեր Նարցիսը մահացել է երիկամների վիրահատության ընթացքում՝ սրտի կանգի հետևանքով։

Հաղորդվում է, որ վիրահատական միջամտությունն անհաջող է ավարտվել:

Կիսվել