ԱշխարհՇոու-բիզնես

Հայտնի է երգիչ Պիեր Նարցիսի մահվան պատճառը

Հայտնի է երգիչ Պիեր Նարցիսի մահվան պատճառը

Հայտնի ռուս երգիչ, «Я шоколадный заяц» հիթի կատարող Պիեր Նարցիսը մահացել է երիկամների վիրահատության ընթացքում՝ սրտի կանգի հետևանքով։ Երգչի մահվան պատճառի մասին հայտնել է Lenta.ru-ն։

Հաղորդվում է, որ վիրահատական միջամտությունն անհաջող է ավարտվել:

pier narcis

Բժիշկներն արտիտսի մոտ սրտային անբավարարություն են հայտնաբերել։ Հարկավոր էր փոխել նրա սրտի փականը։ Նախքան վիրահատությունը նրան կոմայի մեջ են գցել։

Նշենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մահացել է ծագումով կամերունցի, ռուս երգիչ Պիեր Նարցիսը։

Պիեր Նարցիսը մասնակցել է «Фабрика звезд 2»-ին, որտեղ հայտնի է դարձել «Шоколадный заяц» հիթով։ Երգիչը 45 տարեկան էր։

Կիսվել էջում