Լարված իրավիճակ Երևանում. ի նշան բողոքի՝ բնակիչները փակել են Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-Հարավ» տանող ճանապարհը
Լարված իրավիճակ Երևանում. ի նշան բողոքի՝ բնակիչները փակել են Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-Հարավ» տանող ճանապարհը
Shamshyan.com-ը գրում է․ Արդեն կես ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեցծվել Երևանում: Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում՝ ի նշան բողոքի, մեծ թվով բնակիչներ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը երկկողմանի փակել են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին.
«Մեկ ամսից ավելի է, նշված վայրում շինարարական աշխատանքներ են սկսել, ինչը մենք ողջունում ենք, սակայն բնակիչներիս առողջության հաշվին: Ուզում ենք այդ հարցն ուղղել Երևանի քաղաքապետին, ում անունից օրեր առաջ խոստացան, որ խնդիրը կլուծվի, սակայն ստացվեց, որ քաղաքապետի անունից տված խոստումը օդ է»:
Ճանապարհը երկկողմանի փակ է, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը, իսկ տվյալ վայրում կատարվող շինարարության հետևանքով փոշին իր սև գործն է անում:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց ոստիկանության բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը, ով բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ է վարում, որպեսզի ճանապարհը բացեն:
Ժամանել են նաև մեծ թվով ՀՀ ոստիկանության պերկային ծառայության Երևանի գնդի պարեկներ:
Այս պահին էլ փոշին իր սև գործն է անում ու անգամ այդ փոշու պայմաններում, որը քամին բերում լցնում է մարդկանց բերաններն ու աչքերը, մարդիկ հաստատակամ են, ասելով՝ մենք ողջունում ենք, որ շինարարություն եք կատարում, բայց պահպանեք տարրական կանոնները, բավական է արդեն, ինչքան փոշի ենք կուլ տալիս: