Ձերբակալվել է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի տնօրեն Բագրատ Եսայանը
Ձերբակալվել է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի տնօրեն Բագրատ Եսայանը
Նախնական տեղեկությունով՝ Բագրատ Եսայանին բերման են ենթարկել ԱԱԾ երկու տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այս երկու տարվա ընթացքում Բագրատ Եսայանը մասնակցել է բոլոր դատական նիստերին, բացատրություններ է տվել, հանդես է եկել ասուլիսներով, բայց այժմ ԱԱԾ-ականնները որոշել են գալ լրատվամիջոց եւ աշխատանքը խանգարելով, աշխատակիցների աչքերի առջեւ Բագրատ Եսայանին տանել ԱԱԾ:
Հիմա սա ձեւակերպենք, որ քաղաքացի՞ Բագրատ Եսայանին են ձերբակալել, թե՞ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրենին՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեռուստաընկերության դեմ իրականացվող արշավը»,- նշեց Գեղամ Մանուկյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։
Նրա փաստաբանը Վահե Եփրիկյանն է։