Ազատ խոսք

Նոյեմբերի 9-ից հետո ինչ ազնիվ ու սկզբունքային զանգված կարող էր դուրս գալ Նիկոլի դեմ, եթե էս պատեհապաշտները ազգային էդ ցասումը չորակազրկեին

Նոյեմբերի 9-ից հետո ինչ ազնիվ ու սկզբունքային զանգված կարող էր դուրս գալ Նիկոլի դեմ, եթե էս պատեհապաշտները ազգային էդ ցասումը չորակազրկեին

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրական ընդիմությունը, պետության և ազգի մասին մտածող և անձնուրաց ընդիմությունը, Նիկոլի թերություններից ու սխալներից զզված ընդիմությունը վաղուց բռնած կլիներ ինքնամաքրման ուղին, ու բոլոր նախկին պետական և հանրային գործիչներին խորհրդատուից ավել թույլ չէր տա լինելու:

Արցախյան պարտությունը ձեր վզով է, բոլոր նախկին և ներկաներ, իրար ինադ անելով ազգը տարաք սպանդի և տնավեր արիք: Հիմա էլ իրար թերություններ ու հանցանքներ իրարու աչք կոխելով գոյատևում եք:

Դուք պատկերացրեք, թե Նոյեմբերի 9-ից հետո ինչ ազնիվ ու սկզբունքային զանգված կարող էր դուրս գալ Նիկոլի դեմ, եթե էս պատեհապաշտները ազգային էդ ցասումը չորակազրկեին:

Պարզապես արժանապատիվ հայը սգի մեջ տեղի ունեցածն էր փորձում հասկանալ, ընկալել, իսկ աչքաբաց բճերը արդեն, վլաստը, վերցնելու հոտն առել էին, բայց ոչինչ էլ չկարողացան անել:

Հայկ Մանասյան

Հիմա էլ, փողոց դուրս եկած դեմքերի մեջ տեսնում եմ պայծառ ու լուսավոր, խոստումնալից երիտասարդություն, որը ցավոք մարելու է իրեն շրջապատող նեխած զանգվածի միջավայրում:

Քրիստոսն ասում էր, թե նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, ինչպես և նոր կտորը մաշված հագուստի վրա որպես կարկատան չեն օգտագործում: Անիծվի ձեր կարկատած գաղափարախոսությունը՝ ջահել արյունով ձեր ծերունական ողորմելի գոյությունը երկարաձգող ժամկետանցներ:

Ընդիմությունը Ես եմ ու իմպեսները, բայց 2018-ից սկսած Նիկոլը ձեզ էր դաշտում պահում և արտոնում, քանի որ ձեր համեմատ ինքը ժողովրդի աչքում լավ տղա է, դուք էլ Նիկոլի աթոռն էիք վավերացնում, քանի որ էդքան բազառը, որ Նիկոլի գլխին կա, անգամ ձեզ է մաքրագործում:

Երկուսդ էլ մի տեղ անիծյալ լինեք, ջահել կյանքեր և հոգիներ հոշոտող հրեշներ»:

Կիսվել