Մամուլ

Փորձել են թալանել բանկոմատը․ հնչել են կրակոցներ

Փորձել են թալանել բանկոմատը․ հնչել են կրակոցներ

Hraparak.am-ի տեղեկություններով այսօր՝ լուսադեմին Սյունիքի մարզի Քաջարան համայնքում մի խումբ դիմակավորված անձինք ավազակային հարձակում են գործել, փորձել են թալանել չգործող խանութի սրահում գտնվող բանկոմատը, սակայն օպերացիան կանխվել է, քանի որ ոստիկաններն այնքան արագ են հասել դեպքի վայր, որ հարձակում գործած անձինք չեն հասցրել իրենց «սեւ գործն» ավարտին հասցնել ու հեռանալ։

ceckrtuq vostikanutyun

Մեզ ասացին, որ կրակոցներ են հնչել դեպքի վայրում, ոստիկանները երկուսին հաջողացրել են բռնել, մնացածը դիմել են փախուստի։

Կիսվել