Մամուլ

«Հայաստանի վրա կարող է ծանր ազդեցություն ունենալ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից». ԿԲ նախագահ

«Հայաստանի վրա կարող է ծանր ազդեցություն ունենալ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից». ԿԲ նախագահ

Ռուսաստանի անջատումը ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգից կարող է ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։

Այս մասին ԿԲ-ում կայացած մամուլի ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին։

amn palat

Հայաստանի վրա հնարավոր ազդեցության ծանրությունը կախված է պատժամիջոցների շրջանակից։

«Եթե, ինչպես 2015թ.ին, պատժամիջոցները սահմանափակվեն միայն անձերի շրջանակով, ապա Հայաստանի վրա ազդեցությունն այնքան էլ ծանր չի լինի։ Եթե դրանք ազդեն նաև ֆինանսական հատվածի վրա, դա կարող է հղի լինել ռուբլու փոխարժեքի անկմամբ, ինչը կնվազեցնի հայկական ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում»,- ասաց Գալստյանը։

Կիսվել