Հորը բերման ենթարկելուց հետո 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ
Հորը բերման ենթարկելուց հետո 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ
Ոստիկանների կողմից երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Կուրղինյան 3/15 հասցեում երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին բռնի ուժով բերման ենթարկելուց հետո նրա 3-ամյա երեխային ցնցումներով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բկ։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, News.am-ի հետ զրույցում ասել է Ռաֆալելյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։
«Երեխային ցնցումներով տեղափոխել են հիվանդանոց, ներարկում են արել, դեղեր են նշանակել, երեխայի այս վիճակը ոստիկանների գրոհի արդյունքում է եղել։ Բժիշկներն ասում են՝ սթրեսի արդյունք է։ Դիմել ենք նաեւ հոգեբանի»,- ասել է փաստաբանը։
Տեսանյութը ստորև