Մամուլ

Դոն Պիպոյի քենակալի գործով որոշում է կայացվել

Դոն Պիպոյի քենակալի գործով որոշում է կայացվել

Նախաքննական մարմինը գործարար Արթուր Աասատրյանի՝ Դոն Պիպոյի քենակալ (բաջանաղ) Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրել, որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, Արթուր Ասատրյանի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2018թ. նոյեմբերի 23-ին մեկնել է ՌԴ Մոսկվա քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Արթուր Ասատրյանի հետ և իր կողմից առաջարկած ու համատեղ մշակված բիզնես ծրագիր իրագործելու, Արմավիրի մարզում հողատարածքներ ձեռք բերելու, դրանցում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև դեղձի այգիներ հիմնելու, կոնյակի գործարան կառուցելու, դեղձի կոնյակ արտադրելու պատրվակով պահանջել և Մոսկվա քաղաքի Արթուր Ասատրյանի գրասենյակում, վերջինիս ցուցումով գրասենյակի հաշվապահ Իշխան Միքայելի Սաֆարյանից ստացել է 96.894.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն վախենալով այդ գումարն օդանավով բերել ՀՀ, այն փոխադարձ համաձայնությամբ թողել է հիշյալ գրասենյակում, պայմանավորվածություն ձեռք բերելով այն ստանալ ՀՀ-ում և 2018թ. նոյեմբերի 24-ին վերադարձել է ՀՀ, ինչից հետո 2018թ. նոյեմբերի 25-ին Իշխան Սաֆարյանը ժամանել է Երևան «Զվարթնոց»օդանավակայան` իր հետ բերելով նշված գումարը, որտեղ էլ Արթուր Ասատրյանի աշխատակիցներ Վլադիմիր Վլադիմիրի Կատուշկինի ու Դմիտրի Իգորի Օլխովատովի ուղեկցությամբ օդանավակայան եկած Վազգեն Հարությունյանն իր ավտոմեքենայի մեջ Իշխան Սաֆարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերի` 96.894.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլար գումար և իրագործելով իր հանցավոր մտադրությունը` խարդախությամբ հափշտակել է այն` բիզնես շրագրով նախատեսված որևէ գործարքներ և ծախսեր չկատարելով:

Այնուհետև, Վազգեն Հարությունյանը շարունակելով իրագործել իր հանցավոր դիտավորությունը, 2018թ. Դեկտեմբեր ամսին, գործով չպարզված օրը, հիշյալ բիզնես ծրագրի իրականացման համար աշխատանքները շարունակելու պատրվակով, Արթուր Ասատրյանից պահանջել է ևս 95000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Արթուր Ասատրյանի քեռու որդու Հովհաննես Մարատի Կարապետյանի կինը` Անուշ Հովհաննեսի Մալխասյանը, Արթուր Ասատրյանի ցուցումով Մոսկվա քաղաքի վերջինիս գրասենյակից վերցրել է 45.961.950 ՀՀ դրամին համարծեք 95.000 ԱՄՆ դոլար գումար և 2018թ. Դեկտեմբերի 25-ին ժամանել է ՀՀ ու գումարը փոխանցել է ամուսնուն, ով էլ հաջորդ օրը Էջմիածին քաղաքում գտնվող նրանց տանը այդ գումարը փոխանցել է Վազգեն Հարությունյանին, ով էլ ստանալով հիշյալ գումարը, Արթուր Ասատրյանին խաբելով և նրա վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ հափշտակել է այն` կրկին բիզնես ծրագրով նախատեսված որևէ գործարքներ և ծախսեր չկատարելով:

don pipo

Այնուհետև Վազգեն Հարությունյանը շարունակելով իրագործել իր հանցավոր դիտավորությունը, 2019թ. փետրվար ամսին, գործով չպարզված օրը, հիշյալ բիզնես ծրագրի իրականացման համար աշխատանքները շարունակելու պատրվակով, Արթուր Ասատրյանից պահանջել է գումար, որից հետո Արթուր Ասատրյանի ցուցումով 2019թ. Փետրվարի 11-ին վերջինիս որդու ընկերը` Զհեննան Ջինգը, Միացյալ Թագավորությունից Վազգեն Հարությունյանի «Էյչ-Էս-ԲԻ-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում բացված դոլարային հաշվին փոխանցել է առանձնապես խոշոր չափերով` 62.225.044 ՀՀ դրամին համարժեք 127.330.3 ԱՄՆ դոլար գումար, որը տարբեր ժամանակահատվածներում ամբողջությամբ կանխիկացվել է Վազգեն Հարությունյանի կողմից, արդյունքում Արթուր Ասատրյանին խաբելով ու նրա վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է այն` կրկին բիզնես ծրագրով նախատեսված որևէ գործարքներ և ծախսեր չկատարելով:

Վազգեն Հարությունյանը շարունակելով իրագործել իր հանցավոր դիտավորությունը, 2019թ. մայիս ամսին գործով չպարզված օրը, Արթուր Ասատրյանի վստահությունը չարաշահելու նպատակով նրա տանը վերջինիս է տվել անշարժ գույքի գրանցման վկայականներ` խաբելով թե իբր դրանք ձեռք է բերել այլ անձանցից` բիզնես ծրագրի իրագործման համար այգիներ հիմնելու նպատակով, որից հետո հաջորդ օրը, կրկին խաբելով Արթուր Ասատրյանին, որ բիզնես ծրագրում ծախսեր կատարելու նպատակով` այդ անշարժ գույքերի գրավադրմամբ վարկեր պետք է ստանա բանկերից, վերջինիցս հետ է պահանջել ու ստացել հիշյալ վկայականները, ինչից հետո` 2019թ. Մայիսի 29-ին, Արթուր Ասատրյանի համաձայնությամբ, կնոջ Վարդուհի Վարդանի Հարությունյանի անվամբ 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով գրանցվել է «Արթուր Ասատրյան ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ, որի տնօրեն գրանցվել է ինքը և դեղձից կոնյակ ստանալու հեղինակային իրավունքը «Արթուր Ասատրյան ՀՈԼԴԻՆԳ»ՍՊԸ անվամբ գրանցելու հետ կապված վճարումներ կատարելու պատրվակով 2019թ. հունիս ամսին` չպարզված օրը, Արթուր Ասատրյանին խաբելով ու նրա վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և անձամբ առձեռն նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 11.280.000 ՀՀ դրամին համարժեք 23.500 ԱՄՆ դոլար գումար, խարդախությամբ հափշտակել է այն` ընկերության անունով հեղինակային իրավունք գրանցելու համար որևէ ծախս չկատարելով:

Այսինքն, Վազգեն Շիրազի Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով: Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործը ուղարկվել է դատարան:

Կիսվել էջում