Աշխարհ

Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծվել է

Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծվել է

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել: CNN-ի փոխանցմամբ, դրանք ոչնչացվել են ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:

Ընդհանուր առմաբ, արձակվել է 5 հրթիռ: Զոհեր չկան: Ինչպես նշում է AP-ն, հրթիռներն ընկել են Քաբուլի Սալիմ կոչվող շրջանում: Պայթյուններին հաջորդել է կրակահերթը:

kabul airport

Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ:

Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ։ Թալիբները հայտարարում են, որ 20-ամյա պատերազմն ավարտված է, իսկ կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:

Կիսվել