«Բոլոր առողջ ուժերին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը». Արման Բաբաջանյան
«Բոլոր առողջ ուժերին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը». Արման Բաբաջանյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազգային ժողովում հայտնված ազգային անվտանգության սպառնալիք երկու խմբակցությունների կողմից ձեռնարկված գործընթացը Հայաստանը կարող է տանել դեպի քաղաքական դեգրադացիայի նոր փուլ, ինչը կթուլացնի պետության դիմադրունակությունը այդ թվում առաջին հերթին արցախյան հարցում:
Սակայն, այդ հանգամանքը դժբախտաբար Հայաստանի այսպես ասած ներքաղաքական օբյեկտիվ պատկերն է, որ արտացոլվել է հունիսի 20-ի ընտրությամբ, և թե այդ ընտրությունը, թե դրա արդյունքի հիմքով խորհրդարանի առաջին նիստը ակնառու ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքական դիմադրունակության հարցի երկարաժամկետ և խորքային լուծումները խորհրդարանից դուրս են և հանրային-քաղաքական գերխնդիրը այդ լուծումները գտնելը, մշակելն ու կապիտալիզացնելն է, որը պահանջելու է համառ աշխատանք, համբերատարություն:
Այս վարքը դառնալու է այս երկու դաշինքների գերեզմանը, բայց ինձ այդ ուժերի վախճանը չի հետաքրքրում, այս ճանապարհով նրանք կործանելու են Հայաստանը, թաղելու են Հայաստանի պետականությունը։
Բոլոր առողջ ուժերին, անհատներին, քաղաքացիական և քաղաքական շրջանակներին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը, մեր հայրենիքը մահաբեր այս ընթացքից»։