Սպորտ

Մանրամասներ՝ Արթուր Ալեքսանյանի վնասվածքի մասին

Մանրամասներ՝ Արթուր Ալեքսանյանի վնասվածքի մասին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը:

Ալեքսանյանի մոտ թեթև մկանային վնասվածք է: Նա արդեն իսկ բուժզննում է անցել և պատրաստվում է եզրափակիչ գոտեմարտին:

Արթուր Ալեքսանյան

Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում օգոստոսի 2-ին մրցեց Իրանից Մոհամադալի Սարավիի հետ:

Գոտեմարտի ընթացքում, երբ Ալեքսանյանը հաղթում էր 3:1 հաշվով, նա ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը: Ի վերջո, Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1:4 հաշվով:

Կիսվել նյութով