ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը
Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան 10:30-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: