«Գնալու եմ պառլամենտ՝ պաշտպանելու այս իշխանությանը». Խաչատուր Սուքիասյան
«Գնալու եմ պառլամենտ՝ պաշտպանելու այս իշխանությանը». Խաչատուր Սուքիասյան
«Ձեր ինչի՞ն է պետք քաղաքականությունը»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանից հետաքրքրվեց լրագրող Կարլեն Ասլանյանը:
Հարցին ի պատասխան Սուքիասյանն ասաց. «Ես մի քանի ամիս առաջ ասել էի՝ եթե ՀՀ-ում վտանգ տեսնեմ, ես անպայման գնալու եմ դեպի պառլամենտ, գնալու եմ՝ պաշտպանելու այս 3 տարվա իշխանությանը:
Թեկուզ իրենք սխալներ շատ են արել, բայց իրենք վերջին 30 տարում ամենաճիշտ կառավարման մեթոդն են գտել, որով ՀՀ-ում բավականին շատ զարգացումներ ունենք գրանցած. առաջընթացներ կան, փոփոխված է, մենաշնորներն են դուրս եկել …: Ես դրա համար ուզում եմ ամեն ինչ անել, որ ամեն ինչով օգտակար լինենք, որ այս գործընթացը շարունակվի»:
Հարցին, թե ի՞նչ վտանգի մասին է խոսքը, գործարարն ասաց. «Ամեն ինչ պետք է անենք, որ կայուն մեծամասնություն լինի պառլամենտում: Երկար ժամանակ եմ մտածել՝ արդյոք գնամ այդ քայլին, թե չգնամ: Անձամբ լծվել եմ նախկինների վերադարձը կանխելու գործին»:
Մանրամասները՝ ստորև տեսանյութում