Մամուլ

Հանվելու են Ռոբերտ Քոչարյանի պաստառները

Հանվելու են Ռոբերտ Քոչարյանի պաստառները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` իր գիրքը գովազդող պաստառը հանելու որոշման համար։

Բոլոր այն պաստառները, որոնք ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ, ենթակա են հանելու։ Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` անդարադառնալով ՀՀ երրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի գրքի պաստառը հեռացնելու որոշմանը։

Մուկուչյանը հիշեցրեց` կուսակցությունները կամ դաշինքները 5քմ մակերեսը գերազանցող պաստառները պետք է փակցնեն հատուկ բաշխված վահանակների վրա։

«ԿԸՀ–ն ստացել էր տարբեր էսքիզներ և որոշում է կայացվել հանել դրանք, այսինքն` բոլոր այն պաստառները, որոնց չափը 5 քմ-ից ավել է։ Ինչպես արդեն ասացի` ավելի մեծ ծավալ զբաղեցնող պաստառների համար հատուկ տեղեր են առանձնացվել։ Պաստառները հանելու որոշում է կայացվել ոչ միայն Քոչարյանի, այլ նաև ԼՀԿ–ի, 5165 կուսակցության, Տիգրան Արզաքանցյանի պաստառների առնչությամբ»,–ասաց Մուկուչյանը։

robert qocharyan

Նրա խոսքով` բնավ կապ չունի, թե երբ են տեղադրվել այդ պաստառները, դրանք նախընտրական քարոզչության ժամանակ պետք է հեռացվեն։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Պատճառն այն է, որ, ըստ ԿԸՀ որոշման, 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով` Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող է ճանաչվել:

Կիսվել