Մամուլ

Հնարավոր է քննարկվի ռազմական դրություն հայտարարելու հարցը

Հնարավոր է քննարկվի ռազմական դրություն հայտարարելու հարցը

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց սահմանային իրավիճակի վերաբերյալ մի շարք հարցերի։

Հարցին, թե սահմանային լարվածության աճի դեպքում հնարավոր է քննարկվի ռազմական դրություն հայտարարելու հարցը, Քոչարյանը պատասխանեց․ «Ամեն ինչ հնարավոր է։ Եթե դեպքերը զարգանան, բնականաբար, այդ հարցի քննարկումը կարող է դառնալ իրողություն, և քաղաքական ուժերը պետք է գան կոնսենսունսի։

ոստիկանություն հսկողություն

Քոչարյանի խոսքով՝ նման հարցի քննարկումը միանձնյա չի կարող լինել։

«Ե՛վ խորհրդարանական և՛ արտախորհրդարանական ուժերը միասնաբար պետք է գնահատեն ստեղծված իրավիճակը և կայացնեն որոշում»,- հավելեց նա։

Կիսվել