«Էս ձյաձյան ի՞նչ ա ուզում, հը՞»․ Քոչարյանը առաջարկեց թոռնիկը պատասխանի հարցերին (Տեսանյութ)
«Էս ձյաձյան ի՞նչ ա ուզում, հը՞»․ Քոչարյանը առաջարկեց թոռնիկը պատասխանի հարցերին (Տեսանյութ)
Այսօր Ծիծեռնակաբերդում իր «պինդ ներվերի» հաշվին մեր` որպես Hraparak.am-ի լրագրողի, համառությունը գնահատող Ռոբերտ Քոչարյանն ի վերջո տեղի տվեց մի պահ և որոշեց, որ ավելի լավ է` իր թոռնուհին պատասխանի մեր հարցերին, ոչ թե ինքը:
«Էս ձյաձյան ի՞նչ ա ուզում, հը՞»,-դիմելով իր թոռնուհուն` ասաց Քոչարյանը: Ապա առաջարկեց, որ իր թոռնիկներից մեկը պատասխանի մեր հարցերին:
«Ո՞վ ա ուզում հարցերին պատասխանի»,-հարցրեց նա իր թոռնիկներին:
Նկատեցինք, որ երեխաներին քաղաքականության մեջ խառնելը լավ օրինակ չէ:
Մեր այս խոսքերից հետո նա նորից դիմեց իր թոռներից մեկին. «Դու ուզո՞ւմ ես քաղաքականության մեջ մտնել»:
Քոչարյանը ևս մի քանի վայրկյան ստիպված եղավ դիմանալ մեր հարցերին, մինչև հասավ մեքենային, նա և կինը` Բելլա Քոչարյանը մեզ հաջողություն մաղթեցին, նստեցին մեքենան ու հեռացան:
Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում