Մամուլ

Այսօր ստորագրեցի 161 հատ նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը․ Հայկ Մարության

Այսօր ստորագրեցի 161 հատ նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը․ Հայկ Մարության

«Մեր նոր ավտոբուսները այս տեսքը կունենան։

Արդեն տեղեկացրել եմ, որ այսօր ստորագրեցի 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։

CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։

qaxaqayin avtobusner

Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։

Ավտոբուսների մատակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում։Տրանսպորտային ռեֆորմն ընթանում է մեր նախանշած ժամանակացույցի համաձայն»։

Կիսվել