Մամուլ

Քիչ առաջ Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տանը հյուրընկալված կնոջը

Քիչ առաջ Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տանը հյուրընկալված կնոջը

Aravot.am-ի տեղեկություններով` քիչ առաջ սպանություն է տեղ ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում։

Ժամը 20:10-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել  ոստիկանություն` 1956 թվականին ծնված կնոջ մարմնական ծանր վնասվածքներ ունենալու մասին։

Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

spanutyun 1

Ըստ նախնական տեղեկությունների` կինը հյուրընկալվել է հարևանի տանը, ամուսինն էլ, բարկացած, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գնացել ու կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի, կրծքավանդակի հատվածին, պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահը գրանցվել է Գյումրի բ/կ-ում։

Հանցագործության գործիքը, դատախազի տեղեկացմամբ, հայտնաբերվել է,  հարուցվել է  քրգործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Կիսվել էջում