Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. օդաչուն զոհվել է
Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. օդաչուն զոհվել է
Կուբանում կոշտ վայրէջք կատարած Մի-2 ուղղաթիռի օդաչուն զոհվել է: Այս մասին ТАСС-ին տեղեկացրել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Կրասնոդար-Նովոռոսիյսկ մայրուղու 52-րդ կմ-ի մոտակայքում ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է օդաչուն՝ ծնված 1960 թվականին։ Արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունները տեղում են»,-հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելել է, որ ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել Իլսկի գյուղի մոտակայքում՝ դաշտերի ոռոգման ժամանակ:
«Կազմակերպվել է ստուգման անհրաժեշտ միջոցառումների շարք կատարվածի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար», – ՏԱՍՍ-ին իրազեկել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տրանսպորտի մոսկովյան միջտարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան:
Արտակարգ ծառայությունների նախնական տեղեկատվության համաձայն, վթարի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը: