Մամուլ

Ադրբեջանի ԱԳՆ Փաշինյանին պատասխանել է բանաստեղծական մեջբերմամբ

Ադրբեջանի ԱԳՆ Փաշինյանին պատասխանել է բանաստեղծական մեջբերմամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Փաշինյանի արտահայտություններից որևէ մեկն արժանի չէ իմաստալից մեկնաբանության։ Վարչապետ Փաշինյանի հետ, ով ծանր պարտությունից հետևություններ չի արել, կցանկանայինք պոեզիայի լեզվով խոսել, որին նա ևս դիմել էր։ Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը՝

«Իսկ ով լինի անարժան,

Ցանկանալով մի մաս պոկել մեր հայրենիքից,

Իմացի՛ր՝ երկար չի սպասի,

Որ ծնկի գա նրա առաջ»:

Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ելույթի ժամանակ Փաշինյանը (Իգնատ Մամյանի բանաստեղծությունից) քառատողով պատասխանել էր Ալիևին.

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,

Այդպես խղճում են մարդիկ խելացի

Հոգեհիվանդի մռայլ վանդակից

Իրեն հայհոյող խենթ արարածին»:

Կիսվել