ՀՀ ՊՆ հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ պարզաբանումների է սպասում Արցախից ՊԲ-ից
ՀՀ ՊՆ հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ պարզաբանումների է սպասում Արցախից ՊԲ-ից
Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Նշենք, որ քիչ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ ևս 100 հայ զինվորի են գերեվարել։
Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են` 3 օր առաջ` դեկտեմբերի 12-ին, ևս 100 հոգու են գերեվարել Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ։ Հակառակորդը հրապարակել է տեսանյութ ու լուսանկարներ:
Տեսանյութը ստորև