ԱշխարհՄամուլ

Թուրքիան խաղաղապահներ չի տեղակայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում․ Կրեմլ

Թուրքիան խաղաղապահներ չի տեղակայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում․ Կրեմլ

Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն անհնար է առանց Երեւանի եւ Բաքվի համաձայնության, սակայն այդ հարցը չի քննարկվել: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով հարցին` պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը համաձայնել թուրք խաղաղապահների ներկայությանը տարածաշրջանում, Կրեմլի խոսնակն ասել է, որ «այդ թեման չի քննարկվել»:

«Դա չի կարող քննարկման թեմա լինել միայն Մոսկվայի եւ Անկարայի միջեւ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն դրան»,- ասել է Պեսկովը` հավելելով, որ «այդպիսի պայմանավորվածություններ չեն եղել»:

պեսկով

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի կրկին հայտարարել է, որ հանրապետության զինծառայողները Ռուսաստանի Դաշնության հետ միասին կմասնակցեն խաղաղապահ առաքելությանը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով CNN Turk-ը:

«Թուրքիան տեղ կզբաղեցնի համատեղ խաղաղապահ առաքելությունում` Ղարաբաղում խաղաղության համաձայնագրի իրագործմանը հետեւելու եւ վերահսկելու համար»,- ասել է նա:

Կիսվել