Մամուլ

97 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

97 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Zhongtong մակնիշի ավտոբուսով Նուբարաշենի խճուղի թիվ 9 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն, 61-ամյա Նորիկ Ա․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Իսպիր Աղաջանյանը ու Ռաֆիկ Վարդանյանը։Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

avtobus vraert

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։

Կիսվեք էջում