Շոու-բիզնեսԺամանց

Սիրուշոյի տիկնիկներն ամբողջությամբ սպառվել են․ ֆոտո

Սիրուշոյի տիկնիկներն ամբողջությամբ սպառվել են․ ֆոտո

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Դալմա Գարդեն մոլում կազմակերպված Pregomesh բրենդային տիկնիկների միջոցառմանը։ Սիրուշոն նախապես հայտարարել էր, որ միջոցառմանը ներկա է գտնվում ստորագրելու ձեռք բերված տիկնիկները։

«Այսօր «Դալմայում» տիկնիկների ստորագրությունն էր. Որոնք, իդեպ, հենց այսօր սպառվեցին: Ընդամենը 2 օրում սպառվեց մեր ողջ պահեստը: Այն, ինչ առկա է խանութներում այս պահին, վերջին նմուշմներն են: Այնպես որ, շտապեք հասցնել:

sirusho tiknik stor

Կփորձենք վերաթողարկել, բայց դեռ չեմ կարող ասել՝ դա երբ կլինի։ Շնորհակալ ենք բոլորիդ, ձեզնից և ձեր երեխաներից ստացած էմոցիաները աննկարագրելի են»:

Սիրուշո տիկնիկ

Նշենք, որ տիկնիկների արժեքը 30.000 դրամ է։

Կիսվել էջում