72-ամյա կինը դանակահարել է որդուն
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Բելովո քաղաքում 72-ամյա կին է ձերբակալվել 46-ամյա որդու սպանության կասկածանքով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։
Քննության նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի երեկոյան՝ կենցաղային վեճի ընթացքում։ Իրավապահների վարկածով՝ կինը դանակով հարվածել է որդու կրծքավանդակին։
Ստացած վնասվածքի հետևանքով տղամարդը մահացել է դեպքի վայրում՝ նախքան շտապօգնության ժամանումը։
Դեպքի վայրի զննության ընթացքում իրավապահներն առգրավել են ենթադրյալ հանցագործության գործիքը և հարցաքննել վկաներին։
Կինը ձերբակալված է, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը դեռ քննարկվում է։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Քննությունը շարունակվում է։


