42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը որոնում է Արթիկ քաղաքի բնակիչ, 1983 թվականին ծնված Գրիգոր Հակոբյանին։
Նա համարվում է անհետ կորած, և այս պահին նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է Գրիգոր Հակոբյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում անհապաղ հայտնել իրավապահներին։
Տեղեկությունները կարող եք փոխանցել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112 հեռախոսահամարով։


