Մամուլ

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին․ ինչ խափանման միջոց է նախատեսվում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։

Դատարան է ներկայացվել նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ կոմիտեն չի հայտնել։

Ինչպես արդեն հայտնել էինք երեկ Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Ավելի ուշ մամուլում սկսեցին տարածվել տեղեկություններ որ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Կիսվեք ձեր էջում