Մամուլ

4-ն էլ մարտական ընկերներ էին․ ողբերգական դեպքի մանրամասներ

Չորսն էլ մարտական ընկերներ էին, մասնակցել են արցախյան պատերազմներին։ Երկրապահ կամավորական միության անդամ են 25 տարուց ավել։

Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմեց Կոտայքի մարզի ԵԿՄ փոխնախագահ Սուրեն Աղոյանը՝ անդրադառնալով այսօր ավտոմեքենայի հրդեհին, որտեղ հայտնաբերվել էր 4 քաղաքացու կիսամոխրացած մարմին։

«Կամավորները ամեն օր էլ հավաքվում էին ԵԿՄ Կոտայքի բաժանմունքում։ Որոշել էին գնալ Կապան ընկերներին տեսնելու, գիշերով են ճանապարհ ընկել, որ հանգիստ գնան բեռնատարները չխանգարեն։ Այս անգամ որոշել էին, որ պիտի մի օր մնային դիրքերում։

«Ընտիր տղերք են, միշտ պատրաստ են եղել ցանկացած հարցով օգնել, հայենիքին նվիրված»,- ասաց նա։

Սուրեն Աղոյանի խոսքով, ավտոմեքենայի վարորդը Լյովան է եղել, որը մոտ մեկ ամիս առաջ էր մեքենան գնել։ Ուղևորներն են՝ 71–ամյա Ռոբերտ Ղուկասյանը, ով ունի 1 տղա 3 աղջիկ, թոռներ, 50–ամյա Ղազար Ղազարյանը, որն ունի 2 տղա, 46–ամյա Մուշեղ Մանուկյանը, ունի 3 տղա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։

Հրշեջ փրկարարները մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը այնտեղ հայտնաբերել են 4 քաղաքացացիների կիսամոխրացած մարմիններ։

Կիսվեք ձեր էջում