Մամուլ

«30 տարվա մեջ նման բարդակ չեմ տեսել». Մարգարիտա Խաչատրյան. «Հրապարակ»

«30 տարվա մեջ նման բարդակ չեմ տեսել». Մարգարիտա Խաչատրյան

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեծ ցավ եմ ապրում, ևս 15 ընտանիք սև հագավ, ևս 15 մամա բալա կանչեց»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Էն ժամանակ, որ տիկին Մարգարիտան զորամասից զորամաս էր գնում, ստուգումներ էր անում, թերություններ էր վերհանում, դա որոշ մարդկանց ձեռք չտվեց, մենք դարձանք կաբինետային աշխատողներ ու դրա արդյունքը սա եղավ:

Էսօր մեկին գերեզման են ուղարկում, մեկին` բերդ, այսպես բանակը կազմաքանդվում է, մեր հզոր բանակն ենք կորցնում, իսկ բանակից թանկ ոչինչ չունենք, բանակում միայն հետընթաց, ուրիշ ոչինչ», – նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով` 30 տարվա ընթացքում նման սարսափելի պայմաններում զինվորը երբեք չի ապրել. «30 տարվա մեջ նման բարդակ չեմ տեսել: Ես նման զորանոց չեմ տեսել: Չես հասկանում որն է ննջարանը, որն է ճաշասենյակը, ուղղակի սարսափելի է:

Դրան անգամ չի կարելի զորանոց անվանել: Այս ամենի պատասխանատուն միանշանակ ղեկավարությունն է, սակայն պատասխան է տալու խեղճի, անճարի երեխան, սակայն  առանց վերադասի հրամանի ոչ մեկը զինվորին գոմում չէր պահի» , – խոսքը եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը:

Կիսվել էջում