Մամուլ

230 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 5271, գրանցվել է մահվան 3 դեպք

230 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 5271, գրանցվել է մահվան 3 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44.071 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 230

Առողջացածներ՝ 255

Բացասական թեստերի արդյունքներ՝ 800

Մահվան դեպքեր՝ 3

Կիսվել էջում