Մամուլ

«Նիկոլն ո՞վ է, որ բաց թողնի, Նիկոլն ո՞վ է, որ դատավորներին ու դատախազներին թելադրի»․ Աշոտ Մանուչարյան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ երբ հեղափոխությունը չի ծավալվում, հակահեղափոխությունը շանս է ստանում.

«Մեր կարևորագույն նվաճումը իշխանափոխությունը չէ, դա շատ կարևոր գործիք է, բայց ամենակարևորը մեր հեղափոխությունն է։ Դա մեր այն հատուկ իրավիճակն է, որ այն տիպի կյանքը, որով ապրում էինք՝ չենք ուզում, նորն ենք ուզում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Ամենամեծ վրդովմունքս բանտարկյալների հետ կապված ուղղված է ոչ թե Նիկոլին, այլ բոլոր այն ուժերին, որ բողոքում են, թե Նիկոլն ինչի բաց չի թողնում, Նիկոլն ո՞վ է, որ բաց թողնի, Նիկոլն ո՞վ է, որ դատավորներին ու դատախազներին թելադրի։

Մեզ մոտ դատարանում երեք պոռնիկ կա՝ դատավոր, դատախազ և քննիչ։ Այդ երեք պոռնիկին չենք կարողանում ասել՝ դու պոռնիկ ես, ասում ենք՝ Նիկոլը թող ասի։ Բայց եթե Նիկոլն ասի՝ ինքը հայհոյում է, եթե ժողովուրդն է ասում՝ որակավորում է տալիս։

Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը մենակ չեն արել այդ ամենը, պոռնիկների բանակ կա։ Բոլոր նրանք, ովքեր գոռում են, որ Նիկոլը գա փոխի, բա դու ինչո՞վ զբաղվես, քոնը մենակ ճվճվո՞ցն է Նիկոլի նկատմամբ»։

Հարցազրույցն ամբողջությմաբ՝ տեսանյութում։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով