13-ամյա աղջիկ է զոհվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզի Պրինցևկա գյուղում զոհվել է 13-ամյա աղջիկ։
Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը՝ նշելով, որ ևս երկու աղջիկ՝ յոթ և ինը տարեկան, ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Շուվաևի տեղեկացմամբ՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է խաղահրապարակի հարակից տարածքին։
13-ամյա աղջիկը ստացել է ծանր վնասվածքներ։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները փորձել են փրկել նրա կյանքը, սակայն ստացած վնասվածքները մահացու են եղել։
Յոթամյա տուժածը գլխի, մեջքի և ոտքերի շրջանում ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ Ինը տարեկան աղջիկը նույնպես բեկորային վերքերով հոսպիտալացվել է։


